«Մետրոշին»․ տասնամյակների մասնագիտական փորձ, հուսալի և ինժեներական առաջադեմ լուծումներ՝ կառուցված յուրաքանչյուր նախագծի հիմքում։

Get In Touch

img

ՀՀ, ք․ Երևան, Արարատյան 87/2, 0043

Մեր մասին

Մետրոշին ընկերությունը շուրջ չորս տասնամյակ իրականացնում է տեխնիկապես բարդ և բարձր պատասխանատվություն պահանջող շինարարական նախագծեր՝ կենտրոնանալով բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների և տրանսպորտային կառույցների վրա։

METROSHIN CONSTRUCTION
img

Շինարարական գործընթացում կիրառվում են որակյալ նյութեր և վստահելի տեխնիկական միջոցներ՝ ապահովելով կառուցվող շենքերի ամրությունը, անվտանգությունը և հուսալիությունը։

Տարիների հետևողական աշխատանքի և պատասխանատու մոտեցման արդյունքում, հաշվի առնելով շինարարության գործում ներդրված ավանդը՝ ընկերության գործունեությունը բարձր է գնահատվել ՀՀ վարչապետի և Երևանի քաղաքապետի կողմից՝ շնորհելով ընկերության ղեկավարությանը՝ ՀՀ վարչապետի հուշամեդալ և Երևան քաղաքի պատվավոր շինարարի կոչում։

Մեր պատմությունը

Սկիզբը՝ մետրոյի շինարարություն

Մետրոշին ԲԲԸ-ը հիմնադրվել է 1987 թվականին՝ մետրոյի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով։ Գործունեության սկզբնական փուլում ընկերությունը ներգրավված է եղել Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման և նորոգման աշխատանքներում։ Խորհրդային Միության փլուզումից հետո ընկերությունը շարունակել է իր գործունեությունը՝ պահպանելով մասնագիտական ուղղվածությունն ու զարգացման տեսլականը։

Վերակազմավորում և ընդլայնում

Ընկերությունը սեփականաշնորհվել է 1996 թվականին և աստիճանաբար ներգրավվել է պետական և մասնավոր շինարարական նախագծերում՝ ընդլայնելով գործունեության շրջանակը՝ տրանսպորտային և բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների կառուցման վրա։

Նոր նախագծեր և փորձառություն

Սկսած 2000 թվականից՝ «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է տեխնիկապես բարդ և պատասխանատու նախագծերը դարձել են ընկերության մասնագիտական փորձի ամրապնդման հիմքը։ Մետրոշինն իրականացրել է Ծաղկաձորի հանրապետական մարզաբազայի փակ լողավազանի և Սևան-Դիլիջան ավտոճանապարհային թունելի շինարարություն՝ ապահովելով աշխատանքների անխափան ընթացք՝ սեղմ ժամկետում։

Ժամանակակից մոտեցումներ և տեխնոլոգիաներ

Մետրոշին ընկերությունը ժամանակակից եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև հաշվի առնելով ձմռան ցածր ջերմաստիճանային պայմանները՝ մոնոլիտ բետոնային աշխատանքների կատարման ժամանակ հասել է արագության և որակի բացառիկ ցուցանիշների։

img

Ինչո՞ւ ընտրել մեզ

img

Շուրջ չորս տասնամյակի փորձ

Մետրոշինը շուրջ չորս տասնամյակ իրականացնում է տեխնիկապես բարդ և պատասխանատվություն պահանջող շինարարական նախագծեր՝ հստակ պահելով որակը և ժամկետը։

img

Բանիմաց և փորձառու թիմ

Ընկերության թիմը կազմված է ոլորտային կրթություն և համապատասխան սերտիֆիկացում ունեցող փորձառու մասնագետներից, ովքեր ներգրավված են շինարարական գործընթացի բոլոր փուլերում։

img

Շինարարական նորմերի և ստանդարտների պահպանում

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող շինարարական նորմերի և կանոնների խստիվ պահպանմամբ՝ հաստատված նախագծային լուծումների համաձայն։

img

Ամուր գործընկերային կապեր

Արդյունավետ համագործակցում ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ՝ իրականացնելով տարբեր ծավալի շինարարական նախագծեր։

Live