Շինարարական ոլորտում ժամանակը ոչ միայն արժեքավոր է, այլ նաև որոշիչ գործոն։ Երբ խոսքը գնում է բազմահարկ շենքերի կառուցման մասին, շատերի մոտ առաջին հարցը միշտ նույնն է․ «Արդյո՞ք հնարավոր է նման ծավալի աշխատանքներն իրականացնել կարճ ժամկետում՝ ապահովելով բարձր շինարարական կուլտուրա և որակ»:
Մեզ համար ժամանակը ոչ միայն արդյունավետություն է, այլև պատասխանատվություն պատվիրատուի առջև։ Այս աշխատանքը հստակ ապացուցում է մեր կարողությունն՝ իրականացնելու բարձրակարգ շինարարություն ռեկորդային ժամկետներում։
Որակն, անվտանգությունն ու հուսալիությունը Մետրոշին ընկերության անբաժան սկզբունքներն են։ Կիրառելով բացառապես ժամանակակից ինժեներական լուծումներ՝ մենք կյանքի ենք կոչում ցանկացած բարդության նախագիծ։