
Շինարարական ոլորտում ժամանակը ոչ միայն արժեքավոր է, այլ նաև որոշիչ գործոն։ Երբ խոսքը գնում է բազմահարկ շենքերի կառուցման մասին, շատերի մոտ առաջին հարցը միշտ նույնն է․ «Արդյո՞ք հնարավոր է նման մասշտաբի աշխատանքներն իրականացնել կարճ ժամկետներում՝ առանց որակի նվազման»:
Խանջյան 7/2 հասցեում մենք ապացուցեցինք, որ հնարավոր է։ Մեր թիմը ընդամենը 5 ամսվա ընթացքում ավարտին հասցրեց 18-հարկանի մոնոլիտային շենքի կառուցումը։ Այս նախագծի առանձնահատկություններից էր նաև եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցումը, ինչը պահանջում էր բարձր ճշգրտություն և տեխնոլոգիական նորարար մոտեցումներ։
Ինչպե՞ս դա հաջողվեց
Մեր աշխատանքի հիմքում միշտ կանգնած է երեք կարևոր սկզբունք․
-
Տարիների փորձ և պրոֆեսիոնալ թիմ – Մետրոշինը երկար տարիներ է, ինչ ղեկավարում և իրականացնում է ամենաբարդ նախագծերը՝ առանց շեղվելու որակի բարձր չափանիշներից։
-
Ժամանակի արդյունավետ կառավարում – Ճշգրիտ պլանավորումից մինչև աշխատանքների փուլային վերահսկողություն, մենք գիտենք՝ ինչպես ապահովել բարձր արտադրողականություն կարճ ժամկետներում։
-
Ժամանակակից տեխնոլոգիաներ և նյութեր – Մոնոլիտային շինարարությունը պահանջում է նորարար մոտեցում և վստահելի նյութերի ընտրություն։ Մենք վստահ ենք՝ դա է կայունության և ամրության գաղտնիքը։
Ինչու՞ ընտրել հենց մեզ
Այս նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց, որ Մետրոշինը վստահելի գործընկեր է մասշտաբային շինարարության համար։ Մենք ապացուցեցինք, որ հնարավոր է համատեղել․
-
արագություն
-
բարձր որակ
-
և երաշխավորված արդյունք
Եթե ցանկանում եք, որ ձեր շինարարական նախագիծը ոչ միայն ավարտվի նախատեսված ժամկետում, այլև ստանա փայլուն արդյունք, դիմե՛ք մեզ։ Մետրոշինի թիմը պատրաստ է իրականացնել Ձեր ամենահամարձակ գաղափարները։
hy
en
ru