«Մետրոշին»․ տասնամյակների մասնագիտական փորձ, հուսալի և ինժեներական առաջադեմ լուծումներ՝ կառուցված յուրաքանչյուր նախագծի հիմքում։

Get In Touch

img

ՀՀ, ք․ Երևան, Արարատյան 87/2, 0043

Արդյունավետ կառուցապատման սկզբունքները

Մետրոշին ընկերության համար ժամանակը պատասխանատվության և փոխադարձ վստահության գլխավոր չափանիշն է։ Այս սկզբունքի լավագույն ապացույցը մեր հերթական նախագիծն է. ընդամենը մեկ ամսում կառուցվեց 7 հարկ՝ պահպանելով որակի բարձրագույն ստանդարտները։

Ինչպես այն դարձավ հնարավոր

Նախապատրաստական հստակ պլանավորում
Ճշգրիտ հաշվարկվեցին բոլոր ռեսուրսները՝ նյութեր, մարդկային ուժ և տեխնիկա, որպեսզի ոչ մի մանրուք չմնա անտեսված։

Մոդուլային և ժամանակակից տեխնոլոգիաներ
Կիրառվեց մոդուլային կառուցման մոտեցում, որը թույլ տվեց միաժամանակ կատարել աշխատանքներ տարբեր հարկերում և խնայել ժամանակը։

Անխափան մատակարարման շղթա
Պարտադիր էր, որ բոլոր շինանյութերը հասնեն ճիշտ ժամանակին՝ առանց ուշացումների, ինչն ապահովվեց մեր գործընկերների և մատակարարների հետ սերտ համագործակցությունը։

Թիմի նվիրվածություն
Ինժեներների, շինարարների և մենեջմենթի թիմի հետևողական աշխատանքը թույլ տվեց հասնել այդ արդյունքին՝ ցույց տալով մեր պրոֆեսիոնալիզմը և թիմային ոգին։

Տեխնիկապես բարդ շինարարական նախագծերի իրականացումը պահանջում է փորձ և ճշգրիտ պլանավորում: Մետրոշինի կառուցապատման փորձը ձևավորվել է բազմամյա գործունեության և բարձր պատասխանատվության շնորհիվ։

Կապվե՛ք մեզ հետ այսօր՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք կյանքի կոչել ձեր նախագիծը։

Live