
Որակյալ շինարարություն և ժամանակակից կառուցապատում
Մետրոշին ընկերությունն իրականացնում է տարբեր ծավալի շինարարական նախագծերի ամբողջական իրականացում՝ նախագծումից մինչև ավարտված շինարարական արդյունք։ Ընկերության հիմնական գործունեությունն ընդգրկում է բնակելի, հասարակական և արտադրական շինությունների, ինչպես նաև տրանսպորտային ուղիների ու կառույցների շինարարությունը։
Շինարարական գործընթացը կազմակերպվում է հստակ պլանավորման և փուլային վերահսկման սկզբունքով՝ ապահովելով որակ և ժամկետի պահպանում։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ-ում գործող շինարարական նորմերի և կանոնների խստիվ պահպանմամբ։ Որակի հսկողությունը կատարվում է ինչպես տեղում ներդրված համակարգերի, այնպես էլ անկախ տեխնիկական հսկողության միջոցով։
Մեր ընկերության հաջողության հիմքում ընկած է ժամանակակից շինտեխնիկայի և նորարարական մեթոդների կիրառումը:
2006 թվականից ի վեր, Մետրոշինը ձմեռային՝ ցուրտ եղանակային պայմաններում կիրառում է բետոնի էլեկտրաջեռուցման տեխնոլոգիա։ Շենքերի կարկասի կառուցման ընթացքում երկաթբետոնե աշխատանքների ժամանակ բետոնը ջեռուցվում է հատուկ սարքավորումների և տեղադրված ջեռուցող մալուխների միջոցով։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս պահպանել շինարարության որակը և արագությունը՝ տարվա բոլոր եղանակներին։
Մետրոշինն ապահովում է շինարարական նյութերի մատակարարման և լոգիստիկայի ամբողջական շղթան, ինչը թույլ է տալիս խուսափել հապաղումներից և իրականացնել նախագծերը ռեկորդային ժամկետներում՝ պահպանելով կառուցապատման բարձրագույն ստանդարտները:
Մենք շարունակաբար ներդրումներ ենք կատարում մեքենասարքավորումների պարկի թարմացման մեջ՝ կիրառելով մասնագիտացված շինարարական տեխնիկա բարդագույն ինժեներական խնդիրների լուծման համար։ Յուրաքանչյուր նախագիծ մշակվում է էներգաարդյունավետության և սեյսմակայունության ժամանակակից պահանջներին համապատասխան, ինչը մեր կողմից կառուցված բազմաբնակարանային համալիրները դարձնում է հուսալի և երկարակյաց ներդրում անշարժ գույքի շուկայում։
Շնորհիվ փորձառու մասնագետների և համակարգված մոտեցման՝ մենք կարողանում ենք կյանքի կոչել նախագծեր, որոնք առանձնանում են իրենց ճարտարապետական լուծումներով և տեխնիկական անթերի կատարմամբ: Մետրոշին ընկերությունը պատրաստ է ստանձնել ցանկացած բարդության շինարարական աշխատանքներ՝ երաշխավորելով կայուն արդյունք և վստահելի գործընկերություն:
hy
en
ru